Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Բռնություն ընտանիքում. ի՞նչ անել

Բռնություն ընտանիքում. ի՞նչ անել

Շատ հաճախ կանայք հանդուրժում են ընտանեկան բռնությունը եւ ոչ մեկին այդ մասին չեն բողոքում, քանի որ վախենում են շրջապատի քննադատությունից: Սովորաբար ընտանեկան բռնության զոհերը մտածում են, որ արժանացել են նման վերաբերմունքի: Շատերը վախենում են անկայունությունից, որ իրենց սպառնում է ամուսնուց հեռանալու դեպքում: NEWS.am STYLE-ը հոգեբան Արմեն Հովսեփյանին խնդրեց անդրադառնալ այդ թեմային, ով մեր ընթերցողներին արդեն պատմել է՝ ինչպե՞ս պոտենցիալ ընտանեկան բռնակալներին ճանաչել մինչեւ ամուսնությունը: Եվ այսպես, ի՞նչ անել, եթե, ամեն դեպքում, խնդիրն առաջացել է:

 

«Կարեւոր գործոնը, որի պատճառով կանայք շարունակում են ապրել ընտանեկան բռնակալի հետ, երեխաների առկայությունն է: Հաճախ են դեպքերը, երբ փող եւ իշխանություն ունեցող ամուսինը սպառնում է, որ ապահարզանի դեպքում երեխաները կմնան իր հետ եւ կինն այլեւս երբեք նրանց չի տեսնի:

 

Եթե որոշել եք հեռանալ բռնակալ ամուսնուց, ապա հարկավոր է նախապես գործողությունների ծրագիր մշակել եւ համենայն դեպս ապահովագրվել:

 

Եթե ամուսինը կամ կողակիցը հերթական անգամ ծեծել է ձեզ, գնացեք հիվանդանոց եւ արձանագրեք ծեծի փաստը: Այդ հետագայում կօգնի ապահարզանի ժամանակ:

 

Նախապես հավաքեք բնակարանի բանալին, փաստաթղթերը, անհրաժեշտ իրերը եւ, եթե հնարավոր է, դրամը: Այս ամենը թաքցրեք հուսալի վայրում. օրինակ՝ ծնողների կամ ընկերների մոտ:

 

Մի սպառնացեք գնալով: Եթե սպառնաք, բայց ոչինչ չանեք, ամուսինը պարզապես լուրջ չի վերաբերվի ձեր խոսքերին, նույնիսկ ինքներդ շուտով կկորցնեք հավատը, որ ձեզ երբեւէ կհաջողվի գնալ: Իսկ եթե ամուսինը հավատա ձեր մտադրություններին, կարող է ավելի վատ լինել. ո՞վ գիտե, թե ինչպիսի քայլեր կձեռնարկի, որպեսզի ձեզանից առաջ ընկնի:

 

Նախապես գտեք մարդկանց, ում մոտ կարող եք ապրել առաջին շրջանում: Ցանկալի է, որ նրանք ձեր ամուսնուն ծանոթ չլինեն:

 

Բնակարանից մի գնացեք առանց իրերի եւ փաստաթղթերի, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց ստիպված կլինեք վերադառնալ ագրեսորի մոտ, եւ դրա հետեւանքները կարող են լինել ամենեւին էլ ոչ ուրախալի:

 

Եթե երեխաներ ունեք, արեք հնարավորը, որպեսզի նրանք ընտանեկան բռնակալի զոհ չդառնան: Եթե երեխաների հանդեպ բռնություն արդեն կիրառվել է, այդ մասին պատմեք հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հետագայում նրանք կարող են դատարանում հանդես գալ որպես վկա:

 

Եվ վերջին հանգամանքը. հարազատներից եւ ընկերներից երբեք մի թաքցրեք ընտանիքում բռնության փաստերը: Իմացեք. դուք ամաչելու բան չունեք եւ նրանում, ինչ կատարվում է, մեղավոր չեք: Եվ հիշեք, որ եթե զուգընկերը ֆիզիկական կամ սեռական բռնություն է կիրառել, ապա դեպքերի 95%-ի պարագայում այն մեկ անգամով չի սահմանափակվի: Պետք չէ հավատալ նրա խոստումներին ու երդումներին, թե նման բան այլեւս չի կրկնվի: Որքան էլ սիրեք ձեր զուգընկերոջը, առաջին իսկ ծեծից կամ սեռական բռնությունից հետո արմատական միջոցներ ձեռնարկեք, քանի դեռ շատ ուշ չէ»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ